Չինաստանի Յունան նահանգում տեղացիներից մեկը հայտնաբերել է աշխարհի, թերևս, ամենամեծ սունկը, որն իրենից ներկայացնում է սնկերի հսկայական գաղութ։

Ինչպես նշում է The Telegraph-ը, հսկա սունկն ունի մեկ ընդհանուր ցողուն, որի վրա տեղավորված են 100-ից ավելի գլխիկներ։
Հսկայական սունկը տեսած մարդիկ վստահություն են հայտնել, որ այն, անկասկած, կարող է գրանցվել հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում։

Սունկը կշռում է 15 կգ և ունի 93 սմ տրամագիծ։ Մասնագետները դեռևս չեն պարզել տեսակը և արդյո՞ք թունավոր է այս սունկը, թե պիտանի ուտելու համար։