Վենեսուելայում կստեղծեն գիտահետազոտական ինստիտուտ, որը կզբաղվի Ուգո Չավեսի «գաղափարական ժառանգության հետազոտմամբ», նշում է Газета.ru-ն՝ հղում կատարելով El Universal-ին:
Ինստիտուտի ստեղծման մասին հրամանագիրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի օր ստորագրել է Սաբանետա քաղաքում, որտեղ ընթանում են Չավեսի 59-ամյակին նվիրված տոնական միջոցառումները:
Մադուրոն Վենեսուելայի քաղաքացիներին կոչ է արել լինել «կոմանդանտեի» գործի շարունակողը և տարածել նրա ուսմունքներն ամբողջ աշխարհում: