ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության՝ ՆԱՍԱ-ի Cassini տիեզերանավը նկարահանումներ է իրականացրել Երկրից 1.5 մլրդ կմ հեռավորությունից: Այսպիսի տեսք ունեն Երկիրը և Լուսինը Սատուրնից, գրում է Business Insider-ը:

Մեկ այլ տիեզերանավից՝ Messenger-ից լուսանկարահանումներ են իրականացվել Արեգակնային համակարգի հակադիր մասից՝ պատկերելով Երկիրը և Լուսինը Մերկուրի մոլորակից՝ մոտ 1մլրդ կմ հեռավորությունից: