Եթե հաճախ եք լվացվում հակաբակտերիալ օճառով, ապա ձեզ կհետաքրքրի հետևյալ հետազոտությունը: Պարզվում է, որ հակաբակտերիալ օճառը վնասակար է առողջությանը:

Գիտնականներն անցկացրել են հետազոտություններ լաբորատոր պայմաններում: Մկների մի խմբին կերակրել են սովորական սնունդով, մյուս խմբի սննդին ավելացրել են եռքլորկարբան նյութը, որը ցանկացած հակաբակտերիալ օճառի բաղադրամասն է:

Արդյունքում եռքլորկարբան ստացող մկների արյան մեջ նյութի պարունակությունը կազմել է 0.6 %, ինչը համապատասխանում է նյութի խտությանը մարդու օրգանիզմում, ով հակաբակտերիալ օճառով ցնցուղ է ընդունում 15 րոպե: