Առողջության հմար տրվող խորհուրդներն ընդունել-չընդունելուց առաջ միշտ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Այնպես որ, միշտ չէ, որ օգտակար համարվող սովորությունները կիրառելի են միանշանակ եւ բոլորի դեպքում… Քննարկենք դրանցից մի քանիսը:

8- ժամյա քունը, որ մեզ մանկուց սովորեցնում են, թե ամենաճիշտ ու առողջ ապրելակերպն է, պետք է ընդունել որպես դոգմա: Ցերեկվա ընթացքում 15-20 րոպե ննջելը, շատ բժիշկների կարծիքով, ավելի շուտ կվերականգնի ուժերը, քան 2 ժամ ավել գիշերային քունը: Հասուն մարդու համար քնելու նորման կարող է լինել 6-7 ժամը լինի:

Լվացվել առավոտյան և երեկոյան, իհարկե անհրաժեշտ է, բայց առանց ֆանատիզմի: Դե իհարկե կարիք չկա ոտքից գլուխ հակաբակտերիալ օճառով լվացվել առավոտյան և երեկոյան: Բժիշկ -մաշկաբանները զգուշացնում են, որ հիվանդագին հետևել մաքրությանը չի կարելի: Դա բերում է բորբոքումների, չորության: Տաք ջուրը օճառի հետ միասին հանում է բնական ճարպաշերտը, որով ծածկված է առողջ մաշկը: Կարելի է, օրինակ, երբեմն էլ սառը ջրով լվացվել եւ առանց օճառի:

Տանը չափազանց մաքրությունը վնասակար է, հատկապես՝ երեխաների համար: Ստերիլիզացված միջավայրը, որով միշտ փորձում են շրջապատել իրենց երեխաներին հոգատար մայրիկները, վնասում է օրգանիզմի իմունային համակարգին: Որպես կանոն մեծանում է ասթմայով հիվանդանալու հնարավորությունը: Օրգանիզմի իմունային համակարգը պետք է անընդհատ պայքարի մեջ լինի:

Մեծահասակներին հետճաշյա քունն ավելի լավ է փոխարինել զբոսանքով: Ուտելուց հետ, հատկապես եթե մենք չենք շտապում, միշտ ուզում ենք մի փոքր ննջել: Բայց հիշեք, որ հենց պառկեք, կալորիաները դառնալու են ճարպաշերտ: Ուտելուց հետո քունը կարող է հանգեցնել նաև 2-րդ աստիճանի շաքարախտի: Ցերեկային քունը փոխում է հորմոններից մի քանիսի ակտիվությունը, ինչն էլ մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը:

Ճիշտ շնչեք: Բոլորս էլ լսել ենք այն մասին, որ պետք է ամբողջ կրծքավանդակով շնչել: Սակայն շատ գիտնականներ խորհուրդ են տալիս շնչել որովայնով: Կրծքավանդակող շնչառությունը պահեստային է. այն պետք է օգտագործել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ որովայնով շնչել: Բացի դրանից պետք է հստակ ռիթմով շնչել' 12-20 շունչ րոպեում: Շատ կարևոր է նաև շնչելու և արտաշնչելու արանքում փոքրիկ դադար տալ: