Ավստրալացի դերասան, Հոլիվուդի աստղ Հյու Ջեքմանը վերջերս զբաղված մարդ է, նկատում է Huffington Post-ը՝ տեղեկացնելով, որ նա դադարեցնում է դերասանական կարիերան՝ ժամանակավորապես:

«Թշվառների» համար Օսկարի առաջադրվելուց հետո 44-ամյա դերասանը դադար կառնի:

Այս առիթով դերասանն ասել է, որ իրար հետևից միանգամից 4 ֆիլմում է նկարահանվել, իրեն զգում է ինչպես «շան բնում» և, հավանաբար, մի տարով դադար վերցնի:

Երկու երեխաների հայր Ջեքմանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչով է զբաղվելու այդ ընթացքում: