Երեխաների հոգեբանական հավասարակշռությունը հիմնականում կախված է ծնողներից: Երեխայի մանկության ընթացքում ամենաուժեղ ազդեցությունը թողնում են ծնողները:
Այդ իսկ պատճառով կարևորվում է ծնողների հոգեկան հավասարակշռությունը: Ամենակարևոր բանը, որ երեխան կարող է ստանալ' դա այն համոզմունքն է, որ ծնողները սիրում են իրեն և պատրաստ են միշտ օգնել:
Սկզբնական շրջանում ծնողները իրենց սերը պետք է ցույց տան համբերատարություն դրսևորելով: Երեխայի կյանքի առաջին երկու տարիներին ավելի ճիշտ կլինի սերն արտահայտել նրա հետ մշտական ֆիզիկական շփման ձևով: Փոքրիկին պետք է գրկել, գուրգուրել, խոսել նրա հետ:
Անհրաժեշտ է զբաղվել փոքրիկի հետ, ժամանակ հատկացնել նրան, քանի որ դա երեխայի համար ավելի օգտակար է, քան ցանկացած խաղալիք, քաղցրավենիք կամ որևէ այլ բան նվիրելը:Երեխան ավելի երջանիկ կլինի տեսնելով ծնողների' միմյանց նկատմամց փոխադարձ սերը, հարգանքը:
Երբ չկա այդ սերը, հարգանը և ընտանիքում մշտապես վեճեր ու կոնֆլիկտներ են ապա երեխայի բարոյահոգեբանական զարգացումը նորմալ չի կայանա և երեխան կարող է մեծանալ որոշակի կոմպլեքսներով:
Ծնողներն ունեն որոշակի պահնջներ երեխայի նկատմամբ, որոնք երեխաները կատարում են ' գիտակցելով պահանջի իմաստը: Այդ պահանջները ներկայացվում են առանց որևէ որոշակի հիմնավորման և երբ երեխային ոչ մի պահանջն չի ներկայացվում, այսինքն երեխան անում է այն ինչ ուզում է այս դեպքում երեխան շփման հմտություններ ձեռք չի բերում և նրա համար սոցիալական միջավայր մտնել դժվար է: