Բրիտանական Բրիստոլ քաղաքում, որը, ի դեպ, հայտնի է իր արիստոկրատ ավանդույթներով, էլիտար հյուրանոց է բացվել շների համար, գրում է Euromag-ը։
Իրենց քառոտանի բարեկամների 14-օրյա հանգիստն այս վայրում ապահովելու համար տերերը ստիպված կլինեն վճարել աստղաբաշխական գին՝ 75 հազար դոլար։
Լյուքս դասի հյուրանոցը ստացել է Paw Seasons անվանումն ու նախատեսված է բացառապես շների համար։ Այստեղ յուրաքանչյուր շանը տրամադրվում է սեփական խոհարար, ինչպես նաև լիմուզին։
Քառոտանի հանգստացողներին զբոսանքի է տանում բրիտանացի հայտնի մարմնամարզիկ Դայ Գրինը։ Այդ զբոսանքների համար շներին տրամադրվում է բրենդային, բարձրորակ հագուստ։ Հյուրանոցն իր հաճախորդներին նաև առաջարկում է սերֆինգ, spa պրոցեդուրաներ, լող, խաղեր, ինչպես նաև հոգեթերապիայի ժամեր՝ հայտնի հոգեբան Սթեն Ռոուլինսոնի հետ։
Իսկ երեկոյան մասնավոր կինոդահլիճում քառոտանի հանգստացողները հնարավորություն կունենան դիտել «101 դալմաթին» և «Լեսի» ֆիլմերը։