Այսօր «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթի մեկնարկային երրորդ օրն է: Հիշեցնենք, որ Հայաստանն այս մրցությում ներկայացնում է «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող տասնությամյա Մերի Մնջոյանը: Մերին այս մրցույթի շրջանակներում արդեն հասցրել է հիացնել հանդիսատեսին' կատարելով Սելին Դիոնի «All By Myself» երգը: «Նոր ալիք 2013» մասնակցում են 16 մասնակիցներ 12 երկրներից:

Երկրոդ մրցույթային օրվա բացումը կատարեց երգչուհի Վալերիան, որից հետո ժյուրիի անդամ, ՌԴ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը կատարեց իր իսկ հեղինակած «Третье сентября» երգը: Այնուհետև հանդես եկավ էստրադային երգիչ, պոետ Յուրի Անտոնովը, Վալերի Մելադձեն, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Իգոր Նիկոլայևը և ամենավերջում' մինչ մրցույթային մասի սկսվելը, հանդիսատեսին ու մասնակիցներին հրաշալի կատարում նվիրեց կենդանի լեգենդ Տոտո Կուտունյոն, ով ելույթից հետո խոստացավ, որ հաղթողին հրավիրելու է Իտալիա' մասնակցելու իտալական շատ լուրջ մի նախագծի:

Շարունայությունը՝ այստեղ: