Panorama.am- «Նոր ալիք» երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանի զգեստը, որով նա ելույթ է ունենալու մրցութային հերթական օրվա ընթացքում, արժե 20 հազար եվրո: Սա, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի, «Նոր ալիքի» ամենաթանկարժեք զգեստն է:

Զգեստի հեղինակն է ռուսաստանցի երիտասարդ դիզայներ Անաստասիա Զադորինան, զգեստի ծանրությունը ավելի քան 4 կգ է: Այն թափանցիկ է և ամբողջությամբ զարդարված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով, ամեն քար ունի որակի սերտիֆիկատ:

«Հայաստանի ներկայացուցչի զգեստը ամբողջովին ձեռագործ է, շատ ծանր է, այնպես որ բեմում Մերիին շատ դժվար կլինի ակտիվություն ցուցաբերել»,- հայտարարել է Զադորինան:

«Նոր ալիք» մրցույթից հետո զգեստը հանվելու է վաճառքի: