Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը Քեյթ Միդդլթոնի և արքայազն Ուիլիամի առաջնեկի ծննդյան մասին պատմող տեսանյութում տեղադրել է մահացած երեխայի մասին հաղորդագրություն: Այդ փաստը նկատել է The Washington Post-ի լրագրողը, հաղորդում է Lenta.ru-ն:

Կադրում երևում է 2 տող, որոնցից մեկում գրված է, որ «Դքսուհի Քեթրինը տղա է ծննդաբերել», իսկ մյուսում նշված է «Հայտնի է, որ երեխան տեղում մահացել է»: 2-րդ հաղորդագրությունը հավանաբար մեկ այլ ռեպորտաժից էր, իսկ CNN-ի լրագրողները չեն հետևել, որ այն չհայտնվի Քեմբրիջի արքայազնի ծննդյան մասին պատմող նյութում:

Լրագրողն այդ կադրը հրապարակելիս գրել էր, որ CNN-ը լավ է աշխատել գահաժառանգի ծնունդը լուսաբանելիս, սակայն բոլորը կհիշեն այդ պատահաբար հայտնված տողը: