''Ամոթ չէ վճարել 100 դրամ, ամոթ է վճարել 150, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը'', - երեկ նկարահանած սոցիալական հոլովակում հասարակությանը հորդորում են Արմուշը, Լալա Մնացականյանը, Սերգեյ Դանիելյանը, Աբել Աբելյանը, Լուսինե Բադալյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գարիկը, Արթուր Իսպիրյանը, Տիկոն, Պետրոս Ղազարյանը, Վաչեն, Ալեն Սիմոնյանը, Անի Քոչարը, Ռաֆայել Երանոսյանը և Հայկ Մարությանը:
''Այս մարդկանց միասին չեք տեսել ոչ նույն ֆիլմում, ոչ էլ նույն հաղորդման մեջ, նրանք միավորվել են միայն մեկ նպատակով' սատարելու քաղաքացիներին'', - հոլովակի վերջում լսվում է Կարեն Քոչարյանի ձայնը: