Google ընկերությունը չորեքշաբթի օրը ներկայացրել է նոր Android 4.3 օպերացիոն համակարգը, որի գլխավոր նորարարությունն էր սահմանափակ իրավունքներ ունեցող պրոֆիլների ստեղծման հնարավորությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Հաշիվները հիմնականում նախատեսված են երեխաների համար: «Մանկական» հաշվի միջոցով ծնողները կարող են երեխաներին արգելել բացել որոշակի հավելվածներ կամ գնումներ կատարել ծրագրի ներսում:
Մյուս նորարարությունների թվին է պատկանում ավելի քիչ էներգիա ծախսող Bluetooth տեխնոլոգիան և OpenGL ES 3.0-ը, որը հնարավորություն է տալիս Android-ի համար ավելի կատարյալ խաղեր ստեղծել:
Ըստ «արտաքին հատկանիշների» Android 4.3 էապես չի տարբերվում Android 4.2-ից: 2 օպերացիոն համակարգերը կրում են Jelly Bean գաղտնանունը: