Երկիր մոլորակի ամենալուրջ բնապահպանական խնդիրներից մեկը՝ գլոբալ տաքացումը, ժամանակավորապես կանգ է առել, ինչը պայմանավորված է բնության մեջ տեղի ունեցող գործընթացներով։ Այնուհանդերձ The Telegraph-ը նշում է, որ որոշ ժամանակ անց ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ։

Գիտնականները բացատրել են, որ ներկայում ջերմությունը գնում է օվկիանոսի խորքը, և այդ պատճառով Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը շատ քիչ է բարձրացել՝ ի տարբերություն նախորդ տարիների։

Մասնագետները ևս մեկ անգամ ընդգծում են, որ գլոբալ տաքացումը ոչ թե կանգ է առել, այլ ժամանակավոր «դադար է վերցրել»։ Որպես ապացույց նրանք բերում են հետևյալ տվյալները. 1970-1998թթ. ընթացքում օդի միջին ջերմաստիճանն աճել է 0.17 աստիճանով, իսկ 1998-2012թթ. ընթացքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 0.4 աստիճան։

Նրանք նաև նշել են, որ օվկիանոսի խորքային հատվածների ջերմաստիճանի չափումները ցույց են տալիս, որ ջերմությունը կուտակվում է հենց այս հատվածում։ Նրանց կարծիքով, նման զարգացումները միանգամայն կանխատեսելի են և տեղի են ունենում 100 տարվա մեջ 2 անգամ։

Գիտնականները ևս մեկ անգամ նախազգուշացրել են, որ եթե արդյունաբերական արտանետումների ծավալը չկրճատվի, ապա 2060թ. ամբողջ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կավելանա ևս 2 աստիճանով։