Բեյոնսեն շարունակում է ապրիլի 15–ին Բելգրադում մեկնարկած իր "The Mrs. Carter Show World Tour" համաշխարհային շրջագայությունը և արդեն տվել է շուրջ 30 համերգ Եվրոպայում, 15 համերգ Հյուսիսային Ամերիկայում և նախատեսում է ևս 50 համերգ տալ:
Բեյոնսեն, որ հայտնի է նաև իր հիանալի շոուներով, Կանադայում համերգներից մեկի ժամանակ բեմից իջել է հանդիսատեսի մոտ, որպեսզի կատարի «Halo» երգը, սակայն բեմի մոտ գտնվող օդափոխիչը քաշել է նրա մազերը: Երկրպագուները և թիկնապահները փորձել են ազատել երգչուհու մազերը, մինչդեռ նա պրոֆեսիոնալ կերպով շարունակել է երգել, ասես ոչինչ չի պատահել: