Անգղակրիան Չինաստանի Չանչուն քաղաքում օրական 10 գլանակ է ծխում, հայտնում է odditycentral.com-ը:

Նա մասնավոր տիրոջ ձեռքում է, և ըստ նրա՝ երբ կրիան ցանկանում է ծխել, անհանգիստ է դառնում ու սկսում փնչացնել:

Երկու ամիս առաջ տերը նկատել է, որ կրիան կորցրել է հետաքրքրությունը իր կերակուրի՝ ձկնեղենի հանդեպ: Զննելուց հետո պարզվել է, որ նրա նրա ենթաորովայնում հավի ոսկոր կա, ինչը նրան ցավ է պատճառում:

Տերը մտածել է, որ ոսկորը հանելու միակ միջոցը կլինի կրիային շեղելը, իսկ շեղել է իր բերանում ծխացող ծխախոտով: Սակայն կրիան ամուր բռնելը ծխախոտը և մի քանի ժամ բաց չի թողել:

Դա օգնել է ոսկրի հեռացմանը, սակայն դրանից հետո սողունը կախվածության մեջ է հայտնվել: