Եմենում 11-ամյա Նադա ալ-Ահդալսը փախել է իր իսկ հարսանիքից, ապա հայտարարություն արել YouTube-ում, հայտնում է Courier Mail-ը:
Նա պատմել է, որ փախել է քեռու տուն, երբ իր ծնողները իրեն ստիպել են ամուսնանալ տարեց տղամարդու հետ՝ գումարի դիմաց:
Նա հանդես է եկել տեսագրությամբ, որում ասում է, որ ինքը չի վաճառվում: Աղջնակը նաև բացատրել է իր քայլը. «Ես մտածեցի, որ 2 տարբերակ ունեմ՝ հեռանալ կամ մեռնել: Եվ ես ընտրեցի առաջինը: Ես ուզում եմ շարունակել ուսումս ու իմ կյանքով ապրել: Ես շատ երազանքներ ունեմ: Չեմ ուզում հիմա ամուսնանալ»:
Նադան պատմում է նաև, որ ծնողները սպառնացել են սպանել իրեն, ապա հարցադրումներ անում. ո՞ր մի ծնողը նման բան կասի իր երեխային: Նա նաև պատմում է, որ ինքն իր խնդիրը լուծել է, սակայն շատ «անմեղ երեխաներ կան, որոնք ինքնասպանություն են գործում» նման դեպքերում: