Մեծ Բրիտանիայի բնակիչները սկսել են Միացյալ Թագավորության ամենագեղեցիկ միջատների հաշվարկը. ակցիային կարող է մասնացել ցանկացած մարդ։ Ինչպես հայտնում է Euromag-ը, անհրաժեշտ է ընտրել պարզ, արևոտ օր ու գրառել, թե մաքուր օդին անցկացված 15 րոպեների ընթացքում որքան և ինչ տեսակի թիթեռներ է տվյալ անձը տեսել։
Թիթեռնիկների ամենամյա «մարդահամարին» մասնակցելու կոչով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի մի շարք հասարակական ու մշակութային գործիչներ։
«Թիթեռները չափազանց կարևոր դերակատարում ունեն։ Նրանց ներկայությունը վկայում է , որ տվյալ վայրում շրջակա միջավայրի պայմանները լավն են, իսկ դրանց թվի կրճատումը ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիայում բնապահպանական խնդիրները գնալով աճում են»,- նշել է հայտնի բրիտանացի բնապահպան ու ռեժիսոր Դևիդ Ատենբորոն։