Գլուխը հետ գցած քնելը շատ վտանգավոր է: Տեղի է ունենում լեզվի հետանկում, և եթե մարդն իրեն չի կառավարում (oրինակ երբ հարբած է), կարող է խեղդվել:
Այս դիրքում ողնաշարային զարկերակները սեղմված են և գլխուղեղի արյան մատակարարումը, որ պատասխանատու է շնչառության և սրտի աշխատանքի համար, իջած է:
Մարդու գլուխը ծանր է, հետևաբար, քնած ժամանակ, երբ մարդն այլևս չի կառավարում մկանային տոնուսը, գլուխը թեքվում է ուսի կողմը: Այսպիսի դիրքում ողնաշարը ձգվում է և մարդն արթնանում է պարանոցի ցավով: Այս դիրքում խանգարվում է նաև արյան հոսքը դեպի գլխուղեղ: Նույնը տեղի է ունենում նաև գլուխն առաջ թեքած քնելու դեպքում:
Նստած քնելիս անհրաժեշտ է ֆիքսել գլուխը ճիշտ դիրքով՝ պահպանելով պարանոցի ֆիզիոլոգիական կորությունները: Սրա համար կան հատուկ բարձեր, որոնց օգտագործումը կանխում է ողնաշարային զարկերակների սեղմումն ու ուղեղի արյունամատակարարումը պահպանվում է: