Ամերիկյան Apple ընկերության ծրագրավորողների կայքը հարձակման է ենթարկվել հաքերների կողմից, ինչի մասին հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով The Financial Times-ին։

Հարձակումը տեղի է ունեցել տեխնոլոգիական հսկայի համար ճգնաժամային շրջանում, քանի որ մոտ ժամանակները նախատեսվում է թողարկել բրենդի բջջային սարքավորումների համար նոր օպերացիոն համակարգ։

Apple-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այժմ իրենք աշխատում են շուրջօրյա ռեժիմով ծրագրավորողների կայքը վերականգնելու համար։ Նրանք չեն բացառել, որ հաքերները կարող են գողացած լինել ծրագրավորողների վերաբերյալ
որոշ անձնական տվյալներ։