Ամռանը մաշկը հատուկ խնամք է պահանջում: Ամռանն ուժեղանում է մաշկային ճարպի արտադրությունը, որի դեմ ավելորդ պայքարը կարող է հանգեցնել դեմքի մաշկի չորության: Մաշկի ոչ ճիշտ խնամքը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել՝ առաջացնելով պիգմենտացիա, ակնե, վաղաժամ կնճիռներ:
Չոր մաշկը շատ զգայուն է ամառային անբարենպաստ գործոնների ազդեցության նկատմամբ: Ամռանը չոր մաշկի խնամքն իրենից ներկայացնում է ճարպալույծ վիտամիններով հագեցած կոսմետիկայի օգտագործում: Այս նպատակով պետք է ընտրել ճիշտ կրեմ չոր մաշկի համար: Լավ կրեմը պետք է նաև պարունակի հատուկ էմուլսիաներ, որոնք նպաստեն արագ ներծծմանը:
Չոր մաշկը պաշտպանելու և սնուցելու համար կարելի է օգտագործել հատուկ դիմակ: Վերցնում ենք մեկական թեյի գդալ կաթնաշոռ, սերուցք և գազարի հյութ: Խառնում ենք, քսում դեմքի մաքուր մաշկին, լվանում ենք քառասուն րոպեից:
Ամռանը, յուղոտ մաշկը խնամելիս, օգտագործեք մելանինի արտադրությունը խթանող կրեմներ: Այդպիսի կրեմների կազմության մեջ մտնում են պարաամինոբենզոլային և դաբաղող թթուներ: Մելանինը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Լավ կլինի՝ յուղոտ մաշկի համար ընտրեք կրեմ, որի կազմության մեջ մտնեն մաշկային ճարպի արտազատումը կարգավորող նյութեր' ցինկի օքսիդ, տիտանի երկօքսիդ: Խորհուրդ է տրվում օգտագործել վիտամին С պարունակող կրեմ-դիմափոշի, որի պաշտպանական SPFգործոնը լինի ամենաքիչը 30-40: