Մեր մայրաքաղաքում սպասվում է մշակութային մեծ իրադարձություն. սեպտեմբերի 23-29-ը Երևանում կկայանա «Երաժշտական շաբաթ Երևանում» փառատոնը: 7 օր շարունակ հայ հանդիսատեսը կարող է վայելել բազմաժանր երաժշտություն, որը կներկայացնեն երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Համերգները կկայանան Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, իսկ գալա համերգը տեղի կունենա «Ազատության» հրապարակում:
Շարունակությունը՝ այստեղ: