The Telegraph-ը ներկայացրել է այս շաբաթ աշխարհի տարբեր երկրներում արված լուսանկարները, որունք պատկերում են կենդանական աշխարհի զարմանահրաշ արարածներին:

 

Կապիկը՝ ծածաններով շրջապատված, լողում է չինաստանի վայրի բնության այգու լճակում:

Ծովառյուծի ձագուկը թաքնվում է իր մայրիկի հետևում՝ Նիդեռլանդների կենդանաբանական այգում առաջին անգամա հայտնվելով այցելուների ուշադրության կենտրոնում:

Կանարյան կղզիներում լուսանկարիչը ֆիքսել է երկու կրիաների սինխրոն լողը հանդարտ ծովում:

Աղվեսի ձագուկն ու որսկան շունը իրական ընկերներ են դարձել այն բանից հետո, երբ շան տերերը իրենց մոտ են վերցրել աղվեսի լքված 15 շաբաթական ձագուկին:

Երկարապոչ թրթուռը՝ գազարի ցողունի վրա ԱՄՆ-ի Միչիգան նահանգում:

Կապտագույն թիթեռը՝ կախված բոժոժներից Հարավային Ամերիկայում, երբ շոգ եղանակը թիթեռների այս պոպուլյացիային քշել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի Թոիթեռների պարկից:

Ծիծեռնակը կերակրում է իր ձագուկներից մեկին՝ հեռախոսային մալուխի վրա նստած:

Ֆլորիդայում վայրի բնության լուսանկարիչը անմահացրել է քնկոտ բուին՝ բնից դուրս գալուց անմիջապես հետո՝ առավոտյան 07:00-ին:

Կետի մոլորված ձագուկը իր ծնողներին գտնելու հետո ազատ լողում է Ազորյան կղզիներում:

Մալազիայում խորամանկ մորեխը քողարկվել է մանուշակագույն խոլորձի վրա նստելով այնպես, որ անգամ նրա մարմնի մասերը նմանվում են ծաղկի պսակներին:

Ատլանտայի կենդանաբանական այգում ծնված հսկա պանդայի երկվորյակ ձագուկները:

Մանիլայում անասնաբույժը ցուցադրում է նոր ծնված կոկորդիլոսներին: Ագարակում մեկ օրվա մեջ 25 կոկորդիլոս է ծնվել:

Հյուսիսային Ամերիկայում եղջերուն հովանում է գետում՝ ջրվեժներ առաջացնելով, երբ ջուրը թափվում է եղջյուրներից:

Անգլիայում լամայի տերերը հագցրել են նրան՝ ոգեշնչվելով ամառային գույներով:

Բրիտանական Կոլումբիայում լուսանկարիչը ֆիքսել է գեղեցիկ կետի ստորջրյա թռիչքը:

Գերմանական մեծ աչքերով թիթիեռի (Greta oto) խոշորացված պատկերը, որը 3 տարի շարունակ բնակվել է լաբորատորիայում՝ նկարահանվելով ֆիլմերի համար: