Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Google Earth քարտեզային ծառայությունն արել է բավական ուշագրավ մի բացահայտում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, ծառայությունը հայտնաբերել է եգիպտական հսկայական մի բուրգ, որը աշխարհի 7 հրաշալիքներից մեկը համարվող Գիզայի բուրգից ավելի մեծ է։
Սակայն այն թաղված է եգիպտական անապատի ավազների տակ, և երկար ժամանակ դրա գոյությունը կասկածի տակ է առնվել։ Հարկ է նշել, որ 2 տարի առաջ ամերիկացի հնագետները ևս մատնանշել են հենց նույն վայրը, որտեղ որ թաղված է բուրգը։ Այն ժամանակ դա լուրջ չի ընդունվել մյուս մասնագտենրի կողմից, սակայն այժմ Google Earth-ը հաստատում է այդ տեղեկության իսկությունը։
Դատելով լուսանկարից ՝ կարելի է ասել, որ դա ահռելի չափերի եռանկյունաձև մարմին է, որ 3 անգամ ավելի մեծ է Գիզայի բուրգից։ Եթե ապացուցվի, որ դա իրոք բուրգ է, ապա այն կդառնա երբևէ հայտնաբերված խոշորագույն նմանատիպ շինությունը։