Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) Curiosity ուսումնասիրող սարքի միջոցով ստացված նոր տվյալները վկայում են այն մասին, որ Կարմիր մոլորակը երբևէ իր մթնոլորտն է ունեցել: Ըստ գիտնականների, այն ոչնչացել է միլիարդավոր տարիներ առաջ հրաբխային ժայթքումների կամ տիեզերական բախման հետևանքով, որն առաջացել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science պարբերականում, տեղեկացնում է Russia Today-ը:
Փորձագետների խմբին հաջողվել է ապացուցել, որ հեռավոր անցյալում Մարսի վրա կյանքը հնարավոր է եղել: Նման եզրակացության գիտնականները եկել են՝՝ վերլուծության ենթարկելով մոլորակից վերցված գազի նմուշները:
Դատելով 3.7 մլրդ տարի առաջ ձևավորված իզոտոպների և երկնաքարերի փոքր համամասնությամբ՝ խոնավության և օդի պաշարները վերացել են մոտավորապես այդ նույն ժամանակահատվածում, նշում են աստղագետները: