PanARMENIAN.Net - Այսօր հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։ Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին՝Ջաջուռում:
Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։
Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն ևն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։
Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
1975 փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։
Այսօր նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
13:32 - 20.Հուլիս.2013
Առաջարկում ենք նաև
20/07/15 12:09
Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
20/07/14 01:02
Այսօր հայ անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
20/07/13 13:15
Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
20/04/15 22:13
Այսօր հայ նշանավոր բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան օրն է
24/02/15 18:39
Այսօր Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է
01/02/24 12:16
Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն է
08/09/23 10:59
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբուհի Կույս Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը
21/08/23 11:00
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
Ամենադիտված
Լրահոս
16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)