Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում այս ամսին համալրում է սպասվում. Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամի կինը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնը, պատրաստվում է այս օրերին լույս աշխարհ բերել իրենց առաջնեկին, ում սեռը գաղտնի է պահվում։
Միացյալ Թագավորության ապագա թագաժառանգի լույս աշխարհը գալու թեման դարձել է վերջին շրջանում Բրիտանիայում ամենասպասված ու քննարկված իրադարձությունը։ Անգամ գտնվել են թագավորական ընտանիքի այնպիսի «երկրպագուներ», ովքեր արդեն մի քանի օր է, ինչ «ճամբար» են հիմնել Սենտ Մերի ծննդատան կողքին, որտեղ ծննդաբերելու է դքսուհին։
Նրանք անչափ ոգևորված են ու ցանկանում են առաջինն իմանալ ապագա թագավորի կամ թագուհու ծննդյան լուրը։
«Այդ երեխան սովորական չէ, նա թագավորական ընտանիքի անդամ է և այդպիսի երեխաներ ամեն օր չէ, որ ծնվում են»,- նշել է «ճամբարաբնակների» մեկը՝ Թերի Հաթը, ով նախապես պատրաստել է դուքսին ու դքսուհուն ուղղված շնորհավորական պաստառներ։որական ընտանիքի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել են, որ երեխան լույս աշխարհ է գալու հուլիսի կեսերին։
Տեսանյութը` այստեղ: