Նորզելանդացի Շայ Հորայն իր յուրատեսակ տաղանդով զվարճացնում է հանդիսատեսին ողջ աշխարհում: Նա իր դեմքին է փաթաթում շուրջ 78 ռետինե լարեր՝ արդյունքում նմանվելով մուլտֆիլմի հերոս անճոռնի հրեշին, ինչն անչափ դուր է գալիս երեխաներին, ներկայացնում է Tert.am-ը` հղում տալով Oddity Central-ին:
34-ամյա երիտասարդն իր տաղանդը սկսել է զարգացնել դեռևս մանկուց: Երկար ժամանակ անցկացնելով իր ծնողների խանութում, որտեղ վաճառվում էին գրասենյակային պարագաներ՝ նա ռետինե լարերից ստեղծում էր տարբեր իրեր՝ ոգեշնչվելով իր սիրած մուլտֆիլմից: 12 տարեկանում նա արդեն բեմում ելույթներ էր ունենում երեխաների համար:
Այժմ նա արդեն եղել է 25 երկրներում՝ զվարճացնելով մարդկանց իր ինքնատիպ արվեստով: