Լուսնի հարավային բևեռում աստղադիտակներ կտեղադրվեն ոչ ուշ, քան 2016 թվականը: Միջազգային լուսնային աստղադիտարան ասոցիացիան (The International Lunar Observatory Association) և Moon Express ստարտ-ափը համատեղ որոշել են աստղադիտակը տեղադրել լուսնի հարավային լեռնային մակերեսի վրա, որտեղից այն կկարողանա ստանալ գալակտիկայի պարզ պատկերը, գրում է Daily Mail-ը:
Վերջիններս մտադիր են Malapert խառնարանում, որը գտնվում է Լուսնի՝ Երկրից ամենահեռու մասում, տեղադրել 2 մետր երկարությամբ ռադիո-ալեհավաք և փոքրիկ օպտիկական աստղադիտակ:
Աստղագետների կարծիքով աստղադիտակի միջոցով հնարավոր կլինի ստանալ ամենաորակյալ պատկերները: