Դերասան Գնել Սարգսյանը, ով խաղում էր «Շանթ» հեռուստաընկերության «Եդեմի գաղտնիքները», այնուհետեւ «Անծանոթը» սերիալներում, դատի էր տվել հեռուստաընկերությանը՝ բողոքարկելով իր դեմ կիրառված տույժի մեթոդները:Դերասանը պատմում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին նկարահանման ժամանակ վնասվել էր թանկարժեք ավտոմեքենան (մերկասառույց էր), եւ հեռուստաընկերությունը պարտավորեցրել էր իրեն փոխահատուցել մեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերի մի մասը: Գնել Սարգսյանը չի համաձայնել եւ մինչ ֆինանսական խնդրի լուծումը որոշել է չներկայանալ նկարահանման հրապարակ:Իսկ երբ պարզել է, որ իր աշխատավարձից պահումներ են արվել, առաջարկել է «Շանթ»-ի գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյանին դատարան դիմել ու պարզել երկուստեք մեղավորության չափաբաժինը:«Խնդիրն այն էր, որ ես պատրաստ էի նկարահանումների, պարզապես իմ մասնակցությամբ դրվագներ չկային, իսկ ինձ մեղադրեցին պայմանագիրը խախտելու մեջ: Ես էլ դատարան դիմեցի՝ պահանջելով 200 հազար դրամ գումարը, որը պահվել էր իմ ամսական աշխատավարձից»,- ասում է Գնել Սարգսյանը:«Շանթ» հեռուստաընկերությունն այս դիպվածի մասին պաշտոնական տեսակետ չի հայտնում: Հեռուստաընկերության PR մենեջեր Լիանա Մարտիրոսյանը դատական պրոցեսի վերաբերյալ գրավոր խնդրանքին պատասխանեց՝ «Մենք ասելու բան չունենք»:Իսկ Գնել Սարգսյանը գոհ է դատարանի որոշումից:«Այն փաստը, որ դատարանը ստիպեց ալիքին փոխհատուցել պակասող աշխատավարձը, ինձ համար լավ նախադեպ է: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ փաստաբաններին ես ավելի խոշոր գումար եմ վճարել, քան ստացա դատարանի որոշմամբ»,- ասում է դերասանը:Հայկական սերիալները (որպես ստեղծագործական աշխատանք) բավականին անկանխատեսելի են: Երբեմն սցենարը, այս կամ այն պերսոնաժի ճակատագիրը որոշվում է հանկարծ ծագած եւ խիստ պատեհապաշտ որոշումներով: Գնել Սարգսյանի մարմնավորած կերպարն, օրինակ, սերիալի սցենարով անսպասելիորեն «սպանվեց»: Շարունակելու՞ է Գնել Սարգսյանը աշխատել «Շանթում», թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: Հեռուստաընկերությունը տեղեկություն չի փոխանցում, իսկ դերասանը հետագա համագործակցությունը թեեւ չի բացառում, սակայն անհավանական է համարում:«Դժվար թե շարունակենք աշխատել, թեեւ իմ ու ալիքի վեճը հիմա կարող ենք հարթված համարել: Մի քանի օր առաջ հանդիպեցինք «Շանթ»-ի գլխավոր պրոդյուսերի հետ ու ընդհանուր հայտարարի եկանք: Դատարանից իմ հայցադիմումը դեռ հետ չեմ վերցնել, սակայն պատրաստ եմ անել դա»,- ասում է Գնել Սարգսյանը:Դերասանն իրեն բավարարված է զգում:«Ալիքները հաճախ շահագործում են իրենց դիրքերն ու տարբեր տեսակի վարչական ճնշումներ գործադրում ոչ միայն դերասանների, այլեւ սերիալը պատրաստող այլ մարդկանց վրա: Կարծում եմ՝ պետք չէ վախենալ աշխատանքը կորցնել: Ավելի լավ է չարչարվել ու վեճերը լուծել քաղաքակիրթ ճանապարհով՝ դատարանում»,- ասում է նա:
Դերասան Գնել Սարգսյանը, ով խաղում էր «Շանթ» հեռուստաընկերության «Եդեմի գաղտնիքները», այնուհետեւ «Անծանոթը» սերիալներում, դատի էր տվել հեռուստաընկերությանը՝ բողոքարկելով իր դեմ կիրառված տույժի մեթոդները:
Դերասանը պատմում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին նկարահանման ժամանակ վնասվել էր թանկարժեք ավտոմեքենան (մերկասառույց էր), եւ հեռուստաընկերությունը պարտավորեցրել էր իրեն փոխահատուցել մեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերի մի մասը: Գնել Սարգսյանը չի համաձայնել եւ մինչ ֆինանսական խնդրի լուծումը որոշել է չներկայանալ նկարահանման հրապարակ:
Իսկ երբ պարզել է, որ իր աշխատավարձից պահումներ են արվել, առաջարկել է «Շանթ»-ի գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյանին դատարան դիմել ու պարզել երկուստեք մեղավորության չափաբաժինը:
«Խնդիրն այն էր, որ ես պատրաստ էի նկարահանումների, պարզապես իմ մասնակցությամբ դրվագներ չկային, իսկ ինձ մեղադրեցին պայմանագիրը խախտելու մեջ: Ես էլ դատարան դիմեցի՝ պահանջելով 200 հազար դրամ գումարը, որը պահվել էր իմ ամսական աշխատավարձից»,- ասում է Գնել Սարգսյանը:
«Շանթ» հեռուստաընկերությունն այս դիպվածի մասին պաշտոնական տեսակետ չի հայտնում: Հեռուստաընկերության PR մենեջեր Լիանա Մարտիրոսյանը դատական պրոցեսի վերաբերյալ գրավոր խնդրանքին պատասխանեց՝ «Մենք ասելու բան չունենք»:

Իսկ Գնել Սարգսյանը գոհ է դատարանի որոշումից:
«Այն փաստը, որ դատարանը ստիպեց ալիքին փոխհատուցել պակասող աշխատավարձը, ինձ համար լավ նախադեպ է: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ փաստաբաններին ես ավելի խոշոր գումար եմ վճարել, քան ստացա դատարանի որոշմամբ»,- ասում է դերասանը:
Հայկական սերիալները (որպես ստեղծագործական աշխատանք) բավականին անկանխատեսելի են: Երբեմն սցենարը, այս կամ այն պերսոնաժի ճակատագիրը որոշվում է հանկարծ ծագած եւ խիստ պատեհապաշտ որոշումներով: Գնել Սարգսյանի մարմնավորած կերպարն, օրինակ, սերիալի սցենարով անսպասելիորեն «սպանվեց»:
Շարունակելու՞ է Գնել Սարգսյանը աշխատել «Շանթում», թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: Հեռուստաընկերությունը տեղեկություն չի փոխանցում, իսկ դերասանը հետագա համագործակցությունը թեեւ չի բացառում, սակայն անհավանական է համարում:
«Դժվար թե շարունակենք աշխատել, թեեւ իմ ու ալիքի վեճը հիմա կարող ենք հարթված համարել: Մի քանի օր առաջ հանդիպեցինք «Շանթ»-ի գլխավոր պրոդյուսերի հետ ու ընդհանուր հայտարարի եկանք: Դատարանից իմ հայցադիմումը դեռ հետ չեմ վերցնել, սակայն պատրաստ եմ անել դա»,- ասում է Գնել Սարգսյանը:
Դերասանն իրեն բավարարված է զգում:
«Ալիքները հաճախ շահագործում են իրենց դիրքերն ու տարբեր տեսակի վարչական ճնշումներ գործադրում ոչ միայն դերասանների, այլեւ սերիալը պատրաստող այլ մարդկանց վրա: Կարծում եմ՝ պետք չէ վախենալ աշխատանքը կորցնել: Ավելի լավ է չարչարվել ու վեճերը լուծել քաղաքակիրթ ճանապարհով՝ դատարանում»,- ասում է նա:

 

Աղբյուրը' Madia.am