Ամերիկացի լուսանկարիչ Սեմ Քրիստոֆեր Քորնուելը տասանյութ է պատրաստել, որում պատկերել է իր որդուն՝ ծնված օրից մինչև մեկ տարեկանը, ներկայացնում է Business Insider-ը:
Լուսանկարչի որդին՝ Ինդիգոն, լույս աշխարհ է եկել 2012-ի հուլիսի 9-ին: Որոշելով որևէ յուրահատուկ բան անել՝ հայրը նկարահանել է որդուն ամեն օր: Յուրաքանչյուր օր նկարելով նրան ընդամենը մի պահ՝ ընտանիքի հետ խաղալիս, առաջին քայլերն անելիս, ծիծաղելիս և լաց լինելիս:
Երբ Ինդիգոն դարձել է մեկ տարեկան, նրա ծնողները հուզիչ ու զվարճալի տեսանյութ են պատրաստել՝ այն վերնագրելով «Յուրաքանչյուր օրվա մի պահը՝ ծնված օրից»:
Շարունակությունը` այստեղ: