Հուլիսի 19-ին, ժամը 15:00-ին Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում կբացվի «Նատյուրմորտ» ցուցահանդեսը: Մասնակիցների թվում են տարբեր սերնդի նկարիչներ: Ներկայացված ավելի քան 400 աշխատանքներից ցուցադրության է ընտրվել 123 նկարչի 135-140 աշխատանք: Նատյուրմորտները հիմնականում գեղանկարչական են, սակայն կան նաև գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստների նմուշներ: Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 29-ը: