Սովորականի պես հայրն աշխատանքից տուն է գալիս. որդին դռան հետևում սպասում է նրան.
- Ուզում եմ քեզ բան հարցնել,պա՛պ, կարո՞ղ եմ:
- Իհարկե, ասա...
- Դու որքա՞ն գումար ես վաստակում:
- Բայց դա քո գործը չէ, ինչի՞դ է պետք,_ բարկանում է հայրը:
- Դե ես ուղղակի ուզում էի իմանալ,թե որքան ես վաստակում 1 ժամում:
- 700.. և ի՞նչ...
- Ինձ 500 կտա՞ս:
- Դու ուզում ես ինչ-որ հիմար խաղալիքի վրա այդքան գումար վատնե՞լ... դու ինձ չես խղճում:
Փոքրիկը լուռ հեռանում է սենյակ: Մեկ ժամ անց հայրը հանգստանում է ու որոշում խոսել նրա հետ:
- Քնա՞ծ ես, որդի՛ս...
- Ուղղակի պառկած եմ, պա՛պ, չեմ քնում:
- Ես կոպիտ խոսեցի քեզ հետ...կներես ինձ. ահա՛, վերցրու ուզածդ գումարը:
Վերցնելով բարձն ու այնտեղից թղթադրամ հանելով' տղան ասաց.
- Շնորհակա՛լ եմ, պա՛պ...
Հայրը զայրացավ.
- Եթե գումար ունեիր, ինչու՞ խնդրեցիր:
- Պա՛պ, ինձ մոտ 200 է, վերցրու՛, ես ուզում եմ քո ժամանակից 1 ժամ գնել... անցկացրու այն ինձ հետ:
... կյանքը շատ կարճ է,որ այն ամբողջովին ծախսես աշխատանքի վրա. կա կարևոր երևույթ' ԸՆՏԱՆԻՔԸ: Եթե դուք վաղը չլինեք, Ձեր աշխատանքի վայրում Ձեր փոխարեն հաստատ մեկին կգտնեն,իսկ ընտանիքը չի կարող... ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր ընտանիքի կողքին...