Բրիտանացի գիտնականների հետազոտությունները ժխտել են այն կարծիքը, որ կանանց մահվան առավել տարածված պատճառը քաղծկեղն է:
Բրիտանիայի սրտաբանները ուսումնասիրել են վերջին տարիների ընթացքում կանանց ու տղամարդկանց մոտ մահվան պատճառները և պարզել, որ քաղծկեղը ավելի քիչ կյանք է խլել, քան սրտանոթային հիվանդությունները:
Եթե նախկինում համարվում էր, որ սրտանոթային հիվանդություններից առավել հաճախ մահանում են տղամարդիկ, ապա այսօր պատկերը փոխվել է:
Կանանց մահացության ամենատարածված պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է, որը վերջին տարիներին շատացել է հատկապես կանանց շրջանակում:
Մասնագետները փորձում են կանանց ուշադրությունը գրավել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման վրա՝ հրաժարվել ծխախոտից, շատ գիրանալուց, ինչպես նաև խորհուրդ են տալիս հաճախակի այցելել բժիշկի: Ցավոք սրտի այդ խորհուրդներին միշտ չէ , որ կանայք հետևում են, և արդյունքը լինում է անդառնալի:
Լիլիթ Պետրոսյան