Ճապոնիայում գիտնականներին հաջողվել է նանոհյուսվածքային ցանց ստեղծել, որը կարող է ավելի արդյունավետորեն պայքարել քաղցկեղային բջիջների դեմ: Այս նոր միջոցը ստեղծել են Գիտության ազգային ինստիտուտի աշխատակիցները՝ Միցուհիրո Էբարայի գլխավորությամբ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Նանոնյութի հաստությունը կազմում է միլիմետրի 1/200 մասը: Նրա կազմի մեջ մտնում են հակաքաղցկեղային դեղամիջոցներ և մագիսական նանոմասնիկներ, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Նոր նյութը թույլատրում է միաժամանակ կատարել և քիմիոթերապիա, և թերմոթերապիա, որոնք մինչ այժմ առանձին էին կատարվում:
Գիտնականներն ասել են, որ փորձարկման ժամանակ նրանք հյուսվածքները օգտագործել են քաղցկեղի արհեստական բջիջների դեմ: Արդյունքում պարզվել է, որ քաղցկեղային բջիջների վերացման արդյունավետությունն աճել է 7%-ով: