Կանադայում ամուսնության յուրահատուկ առաջարկությունը սիրելիին արցունքների է հասցրել։

Դեպքը տեղի է ունեցել Սենթ Ջոն քաղաքում. ոչինչ չկասկածող Մարսիա Բելեան անսպասելիորեն ձերբակալվել է իր տան դիմաց՝ ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք հայտնել են, որ պատրաստվում են տուգանել աղջկան 2 հազար դոլարով և ազատազրկել մեկ ամսով, գրում է Life News-ը։

Աղջիկը վախից սկսել է արտասվել, սակայն այդ պահին նրան է մոտեցել իր սիրելին՝ Բեն Վյենոն, և առաջարկել ամուսնանալ իր հետ։

Բենը նախապես խնդրել էր ոստիկանության սպաներին «նպաստել» իր մտահղացմանը, և իրավապահները չեն կարողացել մերժել երիտասարդին։

«Բենը մեզ համոզել է բաց թողնել ձեզ միայն մի պայմանով, եթե Դուք համաձայնվեք ամուսնանալ նրա հետ»,- դիմել է ոստիկանը աղջկան։

Դեպքերի նման շրջադարձից հետո ցնցված աղջկա «դժբախտության արցունքները» վերածվել են «ուրախության արցունքների», և նա դրական պատասխան է տվել սիրելիին։

Երիտասարդն ամուսնության առաջարկի տեսանյութը պատրաստվում է ներկայացնել կանադական ռադիոընկերություն, որտեղ այժմ անցկացվում է ամենայուրահատուկ ամուսնության առաջարկությունների մրցույթ, որում նա կարող է շահել 20 հազ. դոլար։

Տեսանյութը՝ այստեղ: