Ամերիկացի Քրիստոֆեր Քեսիդին և իտալացի Լուկա Պարմիտանոն այսօր Միջազգային տիեզերակայանից դուրս են եկել բաց տիեզերք՝ կապի մալուխ անցկացնելու նպատակով: Սակայն ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ ՆԱՍԱ-ն, դարարեցրել է աշխատանքները իտալացի տիեզերագնացի համազգեստից ջրի արտահոսքի պատճառով, տեղեկացնում է Russia Today-ը:
Անսպասելիորեն ի հայտ եկած խափանման պատճառով տիեզերագնացները ստիպված են եղել վերադառնալ Միջազգային տիեզերակայան: Արդեն ծրագրվել է նրանց՝ տիեզերք դուրս գալու հաջորդ փորձը: Ինչպես հայտնել են ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները, այն կարող է տեղի ունենալ մյուս շաբաթ: