Ամեն տարի ավելի քան 20 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով, տեղեկացնում է Russia Today-ը՝ CNN-ին հղումով։
Աղտոտվածության ամենաբարձր մակարդակը տիրում է Արևելյան Ասիայում, որից հետո գալիս են Հնդկաստանը և Հարավարևելյան Ասիան։ Սակայն արևմտյան երկրներում նույնպես զոհեր են լինում ծխի և փոշու պատճառով, հայտնում է աղբյուրը։
Շնչառական օրգանների հիվանդությունները առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու, հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի հետևանքով Այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքային հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ, քրոնիկական բրոնխիտ, ասթմա և այլ վտանգավոր հիվանդություններ։
Բրիտանական Lancet բժշկական պարբերականում հրապարակված վերջին հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ օդի ուժեղ աղտոտվածություն ունեցող տարածաշրջաններում բարձր է սրտի կաթվածից մահանալու վտանգը։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրապարակված մեկ այլ հետազոտության արդյունքների մեջ ասվում է, որ օդի աղտոտվածության պատճառով Չինաստանում կյանքի տևողությունը կրճատվել է 5.5 տարով։