Չեխ իրավապահները մայրաքաղաք Պրահայի կենտրոնում մի քանի ժամ շարունակ փորձել են բռնել վայրի խոզին, որը քաղաք է եկել Շտվանիցե կղզուց, հայտնում է Лента-ն։
Ոստիկանության ներկայացուցիչը պատմել է, որ վայրի խոզը լողալով անցել է Վլտավա գետը, ինչից հետո կենդանին հասել է 5-աստղանի մի հյուրանոց, որտեղ նախքան ոստիկանների ժամանումը հասցրել է պատուհան կոտրել։
Այնուհետ խոզը սկսել է Պրահայի փողոցներով վազվզել, և քանի որ կենդանին սկսել է նյարդայնանալ, ուստի այն վտանգ է ներկայացրել բնակիչների համար։ Խոզին հանդարտեցրել են հանգստացնող նյութի միջոցով։
Նրան հանձնել են բնապահպանական հարցերով զբաղվող վարչությանը։