Ֆրանսիայում նշվել է երկրի գլխավոր ազգային տոնը՝ Բաստիլի գրավմանը օրը, ինչի կապակցությամբ շուրջ 5.000 զինծառայողներ և քաղաքացիներ շքերթով անցել են Ելիսեյան դաշտերով: Շքերթը բացվել է ավիացիայի թռիչքով: Ելիսեյան դաշտերի վրայով անցած Patrouille de France խումբը երկինքը գունազարդել է ֆրանսիական եռագույնի երանգներով:

Միջոցառումը ավարտվել է Էյֆելյան աշտարակի մոտ տեղի ունեցած տպավորիչ հրավառությամբ:

Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում նշվում է հուլիսի 14-ին: 1789 թվականի այս օրը՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբում, գրավվել է Բաստիլի բերդը, որը ծառայում էր որպես բանտ: