Տոկիոյի սրճարաններից մեկի տերը որոշել է օբյեկտում բնակեցնել այծերի, գրում է Вести.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Յուրահատուկ սրճարանի այցելուները կարող են ոչ միայն հիանալ կենդանիներով և խաղալ նրանց հետ, այլև զբոսանքի տանել նրանց հավելյալ վճարի դիմաց։ Ռենա Կավագուտին սև և սպիտակ այծերին սրճարան է բերել 3 տարի առաջ՝ հույս ունենալով այդպիսով գրավել կենդանիների սիրահարների ուշադրությունը։
Այցելուները նշում են, որ սրճարանում նրանք իրենց բնությանը մոտ են զգում։ Սակայն այծերին պահելը դժվար զբաղմունք է։ Սրճարանի անձնակազմը ստիպված է մաքրել կենդանիների հետևից, ինչպես նաև հատուկ հաբեր տալ նրանց՝ տհաճ հոտից խուսափելու համար։