Սովորաբար, խխունջները համարվում են հողագործների ու այգեգործների «գլխացավանքը»՝ բուսականությանը հասցրած վնասի պատճառով, սակայն պարզվում է, որ վնասից բացի դրանք կարող են շատ մեծ օգուտ տալ մարդկանց։ Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով The Telegraph-ին, ճապոնացի մասնագետները մշակել են մաշկային նոր պրոցեդուրա, որը դանդաղեցնում է ծերացման գործընթացն ու երիտասարդացնում մաշկը։
Դրա համար նրանք օգտագործում են սովորական խոշոր խխունջներ, որոնք սողում են հաճախորդի դեմքի վրայով՝ մաշկով մեկ տարածելով իրենց լորձը։ Մասնագետները պնդում են, որ խխունջների լորձի մեջ առկա են հզոր պրոտեիններ, հակաօքսիդանտներ, որոնք մաշկը խոնավեցնում են, հանգստացնում ու մաքրում մաշկի մահացած բջիջները։ Պրոցեդուրան տևում է 60 րոպե, և այն բավական թանկ է՝ մոտ 200 դոլար։
Պարբերականը նշում է, որ որքան էլ զարմանալի է, սակայն խխունջները որպես երիտասարդացման միջոց օգտագործվել են դեռևս 2 հազար տարի առաջ։ Այս մասին հիշատակել է նաև հին հույն բժիշկ Հիպոկրատը։
Տեսանյութը` այստեղ: