ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է ճապոնական օդատիեզերական գործակալության ՝ ՋԱՔՍԱ-ի (JAXA) հետ քննարկել դեպի Մարս թռիչքների համար անհրաժեշտ նոր հրթիռի շարժիչի ստեղծման հարցը։
Ինչպես հայտնում է Tert.am-ը` հղում տալով Взгляд-ին, երկկողմ համագործակցությունը թույլ կտա նվազեցնել շարժիչի մշակման համար անհրաժեշտ ծախսերն ու արագացնել հրթիռի ստեղծումը։
Ներկայում ԱՄՆ-ն աշխատում է SLS (Space Launch System) նոր ծանր հրթիռի մշակման վրա, որի պարագայում նրանք մտադիր են օգտագործել այն շարժիչը, որը ստեղծում է Mitsubishi Heavy Industries ընկերությունը ճապոնական նոր ծանր հրթիռի՝ Н-3-ի համար։ Այդ շարժիչի տեխնիկական բնութագիրն ամբողջությամբ համապատասխանում է ամերիկյան կողմի պահանջներին։
ՆԱՍԱ-ն մտադիր է 2021թ. SLS-ի միջոցով իրականացնել նոր սերնդի տիեզերանավի առաջին արձակումը, իսկ 2030-ական թվականներին հրթիռը կօգտագործվի դեպի Մարս գիտարշավներ կազմակերպելու համար։