Անջրդի երկրների հողագործները շուտով կարող են այլևս չմտահոգվել իրենց բերքի մեծագույն «թշնամու» ՝ երաշտի մասին՝ շնորհիվ մեքսիկացի Սերջիո Խեսուս Ռիկո Վելասկոյի նոր գյուտի։

Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-, մասնագիտությամբ քիմիական ինժեներ Վելասկոն ստեղծել է մի փոշի՝ Salid Rain, որն արտաքուստ նման է շաքարավազի և բաղկացած է կալիումի պոլիկրիլատից, որն ունակ է ներծծել բավական մեծ քանակությամբ ջուր։

Արդյունքում ներծծված ջուրը ապահով, առանց գոլորշանալու պահպանվում է փոշու մեջ 1 տարի։ Solid Rain-ի փոշու 10 գրամի մեջ հնարավոր ներծծել ու պահել 1 լ ջուր, ինչը վերածվում է կիսաթափանցիկ գելի։ Հարկ է նշել, որ ջուրը փոշուց դուրս է գալիս միայն մի դեպքում, երբ այն հայտնվում է բույսի արմատների մոտ։

Այժմ ԱՄՆ-ում Solid Rain-ի 300գր վաճառվում է 25 դոլարով։ Մեքսիկացի այն հողագործները, ովքեր օգտագործել են փոշին, նշել են, որ այն, իրոք, շատ արդյունավետ է երաշտների դեմ պայքարում։