Pyura chilensis կոչվող ծովային օրգանիզմներին կարելի է համարել բնության ուշագրավ ֆենոմեններից մեկը, քանի որ արտաքուստ չեն տարբերվում լողափին հաճախ հանդիպող քարերից, սակայն իրականում դրանք կենդանի արարածներ են, գրում է Tert.am-ը՝ հղում տալով Oddity Central-ին։


Այս տեսակը, սովորաբար, կոչում են կենդանի քար. իրականում դրանք ծովային օրգանիզմներ են, որոնք բնակվում են Չիլիի ու Պերուի քարքարոտ ծովափերին։ Նրանք սնվում են ծովի ջուրը ներքաշելով ու մի զույգ սիֆոնների միջոցով զտելով դրա մեջ եղած ուտելի ջրիմուռները։ Մասնագետները պարզել են, որ Pyura chilensis-ի արյունը 10 մլն անգամ ավելի շատ վանադիում է պարունակում, քան շրջապատող ծովի ջուրը։

Այլմոլորակային հիշեցնող օրգանիզմը ծնվում է արական սեռով, սակայն ժամանակի ընթացքում ձեռք է բերում նաև իգական սեռին բնորոշ օրգաններ։ Այն արձակում է և՛ ձվարաններ, և՛ սերմնահեղուկ, որոնք հանդիպում են ու տեղի է ունենում բեղմնավորումը։ Այնուհետև գոյանում են շերեփուկանման էակներ, որոնք հետագայում աճում ու վերածվում են հասուն Pyura chilensis-ի։


Pyura chilensis –ը համարվում է համադամ կերակուր և սովորաբար մատուցվում է խաշած մսի ու ձկան հետ։ Տեղացիները դրա համը բնորոշում են մի քիչ կծու ու յոդի ուժեղ հոտով։