«Հրապարակին» տված հարցազրույցում երգչուհի Արմինկան ասել է, որ իր երեխայի ապագան չի տեսնում Հայաստանում, այստեղ իրեն ապահով չի զգում, եւ ոչ ընդդիմության, եւ ոչ էլ իշխանության մեջ չկա առաջնորդ, որը գժի պես սիրում է Հայաստանը: Aravot.am-ը երգիչ, դերասան եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանին խնդրեց մեկնաբանել գործընկերոջ կարծիքը:
«Ես ամեն մի պոռթկում չեմ մեկնաբանում: Ինձ բացարձակ չեն հետաքրքրում Արմինկայի բացականչությունները եւ նման այլ բաներ…»: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրված «Դագաղագործի ճոճանակը» ադրբեջանական ֆիլմի բոյկոտին. «Մինչեւ չնայեմ, չեմ կարող գնահատական տալ, եթե արժանի ֆիլմ է, նորմալ է, ի՞նչ է պատահել: Դե հիմա ադրբեջանցիներն էլ իմ ֆիլմ էին բոյկոտում: Ինչ արած, սա է մեր քաղաքական վիճակը»: