Աշխատանքային հարցազրուցի գնալիս ռեզյումեից բացի մարդն իր հետ տանում է նաև անհանգստության զգացումը: Դա հասկանալի է. ի վերջո թեկնածուն ընդամենը մի քանի րոպե ժամանակ ունի ապագա ղեկավարին ներկայանալու իր մասնագիտական հմտություններով և արժեքավոր անհատական հատկանիշներով:
Ավելորդ ժեստիկուլյացիայից խուսափելու համար արգելվում է.
- Բազկաթոռին ազատ դիրքով նստել:
Նման դիրքը սազական է կազմակերպության պետին կամ կարևոր գործընկերոջը, բայց ոչ աշխատանք փնտրողին:
- Ոտքը ոտքին գցել:
Նախ, այդ դիրքը վկայում է այն մասին, որ մարդը փոփոխության սիրահար չէ: Եվ երկրորդ, ղեկավարը կարող է դա հասկանալ որպես չափազանց ազատ պահելաձև, որը բոլորին չէ, որ դուր է գալիս:
- Ձեռքերը դեմքին հենել:
Նման դիրքը միայն ձանձրույթ է արտահայտում:
- Ձեռքերը ծնկներին դնել:
Հարցազրույցը դա դասաժամ չէ և պետք չէ մեղավոր աշակերտի դիրք ընդունել:
- Քթի ծայրը կամ ականջի բլթակը տրորել:
Հոգեբանության մեջ այդ դիրքը նշանակում է լավ թաքցրած բանավոր սուտ:
- Կրծել կամ լիզել շրթունքները:
Թաքնված սեքսուալ ենթատեքստ, որը կարող է դուր չգալ աշխատանք առաջարկողին:
- Մազերով թափահարել կամ այն փաթաթել մատներին:
Նման դիրքն արտահայտում է անհանգստություն, որը կարող է որակազրկել աշխատանք փնտրողին:
- Ռեկրուտյորին զննել:
Դա պարզապես անպարկեշտ է:
- Խոսակցության ժամանակ ձեռքերով թափահարել:
Խոսում է էմոցոնիալ և անզուսպ բնավորության մասին, որը ոչ ոքի չի օգնել կարիերայի հասնել:
- Ուսումնասիրել սենյակը և իրավիճակը:
Հարցազրույցի ընթացքում ընդունված է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել զրույցի վրա: Այսպես գործատուն կարող է տեսնել ձեր անկեղծ հետաքրքրությունը սույն աշխատանքի նկատմամբ: