Պարզվում է' «բոլորն էլ նույնն են» արտահայտությունը միայն կանայք չէ, որ օգտագործում են: Ուժեղ սեռն էլ է հաճախ դեմքի խելացի արտահայտությամբ սկսում դատել կանանց մասին ու երբեմն գալիս այն եզրահանգման, որ բոլոր կանայք էլ նույնն են: LN-ը հավաքել է այն թյուր կարծիքները, որոնք առավել հաճախ են տղամարդիկ արտահայտում կանանց մասին:
Կանայք պաշտում են ռոմանտիկան: Որոշ կանայք իրոք սիրում են ռոմանտիկա, բայց միայն այն դեպքում, եթե կան կայուն հարաբերություններ: Այսինքն՝ եթե տղամարդը ուշադիր է առհասարակ, և հարաբերությունները ամուր են, նրա մատուցած անկակնկալն էլ սիրով կընդունվի կնոջ կողմից: Բայց եթե որևէ տղամարդ որոշի, որ կարող է 5 օր տուն չգնալ, չզանգել և այլն, իսկ վերջում հայտնվել մի մեծ ծաղկեփնջով, հուսալով, որ կանայք սիրում են ռոմանտիկան, առնվազն աբսուրդ է:
Կանանց «ոչ»-ը «այո» է: Որոշ կանայք իրոք սիրում են կոկետություն անել, «ոչ» ասել ու սպասել, որ իրենց կհամոզեն, բայց դա չի նշանակում, որ կանացի «ոչ» բնության մեջ գոյություն չունի:
Կանանց անհրաժեշտ են ապագայի մասին խոստումներ: Այս միտքը տղամարդկանց մոտ հասել է այն աստիճանի, որ ոմանք, կարծելով, թե այլ կերպ հնարավոր չէ կնոջ հետ,անգամ մեկ գիշերվա համար տալիս են այնպիսի խոստումներ, որ հորինելն իսկ դժվար է: Նրանք սկսում են խոսել ապագա երեխաների կրթությունից, տան ջերմությունից և այլն: Սիրելի տղամարդիկ, մեզ պետք չեն Ձեր ստերը, եթե ցանկանում եք լուրջ հարաբերություններ, ապա կառուցեք այդ ամենը գործով, ոչ թե խոսքով:
Բոլոր կանայք գնումների մեծ սիրահար են: Չգիտես ինչու' ընդունված է տղամարդկանց շրջանում համարել, որ կանայք խենթանում են անիմաստ խանութներ այցելելու համար' հատկապես, երբ առնելու բան չունեն: Իհարկե, ցանկացած կին իրեն շատ ավելի լավ է զգում նոր զգեստի մեջ, բայց դա չի նշանակում, թե նա հաճույք է ստանում գնման բուն պրոցեսից: Կան նաև, այսպես կոչված, շոպոգոլիկներ, բայց նկատի ունենանք, որ այդպիսիք կան նաև տղամարդկանց շարքերում:
Եվ վերջում, այսպես կոչված «անկախների ու ուժեղների» մասին: Շատ տղամարդիկ ուղղակի փախչում են ուժեղ կանանցից' կարծելով, թե նրանք ֆեմինիստ են, բայց դա բնավ էլ այդպես չէ: Ցանկացած կին, ով իրեն ուժեղ է ներկայացնում, մեծ սիրով ավելի թույլ կլինի տանը, եթե իր կողքին լինի համապատասխան տղամարդ, ով թույլ կտա ոչ մի բանի մասին չմտածել, այլ միայն դաստիարակել երեխաներին ու համեղ բորշ պատրաստել: