1. Տատիկի բազմոցի զարդանախշերով իրեր
Այն կտորները, որոնցում զգացվում է կահույքի գործարանի աշխատողների ձեռագիրը, գուցե սազեն միայն ամենագժական հիփփիներին:
2.Սմբակ-կոշիկներ
Եվ միայն այն չէ, որ այս կոշիկները սարսափազդու տեսք ունեն, դրանք նաև ահռելի քաշ ունեն: Եվ աղջիկների քայլվածքը դրանցով նմանվում է մրցավազքից հետո հոգնած ձիու քայլվածքին:
3. Ցանցավոր զուգագուլպաներ
Նաև գուլպաներ, գոլֆեր և կիսազուլգպաներ: Կլինեն դրանք սև, սպիտակ, թե կարմիր: Ցանցը, թերևս ամեն պարագայում տգեղ է նայվում, բայց զուգագուլպաներն այս ցուցակում ամենասարսափելին են:
4. Մազերն հավաքելու կտորե ռեզին
Մանկության սարսափը՝ բազմագույն ռեզինները, կրկին վերադառնում են: Ախր շատ թափթփված տեսք են հաղորդում:
5. Բեղերով զարդեր
Ինչ-որ մի պահ այս սև բեղերն ամենուր էին՝ վերնաշապիկներին, գլխարկներին, զգեստներին, հեռախոսների ծածկերին և նվերների տուփերին: Բայց ժամանակն է ազատվել դրանցից. մոդան անցավ:
6. Բլուզներ լյուրեքսից
Հագուստի դիզայներները հավականին հազվադեպ են օգտագործում այս անճաշակ կտորը, սակայն ամեն դեպքում այն կարելի է հանդիպել ժողովրդավարական բրենդների հավաքածուներում: Այս կտորից հագուստը հիշեցնում է 90-ականների հաշվապահներին:
7. Բանտով տաբատ
Բանտերը որոշակի տարիքից հետո ակտուալ են միայն փոքր չափսով և ոչ ամենուր: Իսկ ձագի հատվածում հսկայական բանտը ոչ թե խոսում է ձեր ռոմանտիկ էության մասին, այլ մի քանի անգամ մեծացնում է հետույքը:
8. Ժանյակավոր զգեստներ
Ժանյակը, ընդհանուր առմամբ, լավ բան է, բայց մարմնագույն ֆոնի վրա այն կարծես թե բացականչի. «Տեսեք, ես գրեթե մերկ եմ»: Ինչու՞ ավելորդ անգամ տանջել խեղճ տղամարդկանց:
9. Ապլիկացիաներով դենիմ
Մանկության ձայնը կարող է համոզել ձեզ, որ դա այնքան գեղեցիկ ու նրբիկ է և գլխավորը՝ զարդարում է ձեր ջինսը, սակայն հասուն աղջկա ձայնը պետք է ընդհատի և ասի, որ ցանկացած դեկոր էժանագին տեսք է հաղորդում ջինսին:
10. Սիլիկոնե ձգաններով կրծքկալ
Հատկապես երբ դրանք մխրճվում են մարմնի մեջ, այն էլ ամռան շոգին…
Հեղինակ՝ Mari Love