Բացել սառնարանի դուռը, նայել ու փակել:
Բջջայինով նայել ժամն ու միանգամից մոռանալ:
Նայել մետրոյի թունելին, երբ սպասում ես գնացքին, կարծես թե նայելուց այն ավելի արագ կգա:
Խոսել տան տեխնիկայի հետ:
Տնից դուրս գալիս մի 10 րոպեով նստել համակարգչի առաջ, նոր դուրս գալ:
Գնալ խանութ հաց գնելու, վերադառնալ մի տոպրակ ուտելիքով, որտեղ ամեն ինչ կա, բացի հացից:
Հարյուր անգամ կարդալ օդաթարմեցուցիչի շշի վրա գրվածները ժամանակը սպանելու համար:
Երբ միկրոալիքային վառարանը ձայներ է արձակում, ասել. «Հասկացա, հասկացա»:
Սեղմած պահել վերելակի կոճակը, որպեսզի այն ավելի արագ գա:
Կուրսորով նշել տեքստը, որ կարդում ենք:
Ավելի ուժեղ սեղմել հեռակառավարման վահանակի կոճակները, երբ մարտկոցը նստում է:
5 հատ զարթուցիչ լարել իրար հետևից, բայց միևնույն է արթնանալ դուրս գալուց 15 րոպե առաջ:
Օրը մի քանի անգամ մտնել նախկինների էջերը:
Խուսափել ասֆալտի ճաքերից, երբ քայլում ես:
Հաշվել աստիճանների քանակը:
Ձգտել հիշել անցնող ավտոմեքենաների համարանիշները:
Հեղինակ՝ Mari Love